Անկարայում սեպտեմբերի 19-ի երեկոյան ուսանողների ցույցը վերածվել է անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների:
Թուրք ուսանողները ակցիա են կազմակերպել քաղաքային իշխանությունների՝ ուսանողական ավանի տարածքով մայրուղին շարունակելու ծրագրերի դեմ: Սեպտեմբերի 19-ի երեկոյան ուսանողները փակել են մի շարք փողոցներ: Արդեն գիշերը ոստիկանները գործի են դրել ջրցան մեքենաներն ու արցունքաբեր գազը՝ ցրելու չարտոնված հանրահավաքը: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ ուսանողները կարծում են, որ ծրագրված շինարարության արդյունք կկտրվեն ծառերն ու մեծ վնաս կհասցվի ուսանողական ավանին:
Ուսանողները եւս մեկ անգամ իրենց դժգոհությունն էին արտահայտել սեպտեմբերի 6-ին, այն ժամանակ ձերբակալվել էր 10 մարդ, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»:





























