Ռուսստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում 3 երեխաների մայրն ինքնասպան է եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին:
Պատահարի մասին հաղորդվել է Նեֆտեյուգանսկի շրջանի ոստիկանության հերթապահ մաս: Դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ ինքնասպան եղած կնոջ երեխաների մարմինները, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ այդ շրջանի գլխավոր վարչությունը:
«Նախնական վարկածով՝ կինը նախ սպանել է երեխաներին, հետո՝ ինքնասպան եղել: Պատահարի մասին հաղորդել է զոհված կնոջ քույրը»,-ասվում է հաղորդագրությունում:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:





























