Իսակովի պողոտայում՝ «Փարիզ» խաղատան մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի երկաթյա արգելապատնեշին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի արգելապատնեշի ճաղերի արանքից դուրս են բերել Բ. Պ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 24 ՕՕ 114 համարանիշի ավտոմեքենան, տուժածներ չկան: