Իրաքում, որտեղ 1 մլն-ից ավել եզդիներ են ապրում Եզդիները պետականորեն ճանաչվել են որպես ազգ: Այս  մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա նաեւ նշեց, որ իրենք եզդիները դրան հասել են պարբերաբար իրականացվող բողոքի ցույցերի արդյունքում:

Ազիզ Թամոյանի խոսքով՝ թեեւ եզդիները աշխարհի տարբեր երկրներով տարածված են, սակայն միայն Հայաստանում, Ռուսաստանում եւ Իրաքում են ճանաչվել որպես ազգ: Իսկ Եվրոպական երկրներում նրանք որպես ազգ ճանաչված չեն: «Մենք պայքարելու ենք, որ Եվրոպական երկրներում էլ եզդիներին որպես ազգ ճանաչեն: Օրեր առաջ Գերմանիայի դեսպանի մոտ էի եւ այս հարցն էլ քննարկեցինք»,- ավելացրեց Ազիզ Թամոյանը: Նա շտապեց մեկ ուրախալի լուր էլ փոխանցել: «Հայաստանում այս տարի հրատարակվեց 4-5 դասարանների դասագրքեր եզդիերենով»,- ուրախությամբ նշեց Ազիզ Թամոյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am