Երեւանի քաղաքապետարանը կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային եւ 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երթուղիների ուղղություններին, մրցույթի անցկացման կարգին եւ պայմաններին, ինչպես նաեւ պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, հետեւյալ հղումով

Հայտարարված մրցույթին կարող են մասնակցել նաեւ ուղեւորափոխադրումների իրականացման փորձ ունեցող իրավաբանական անձինք: