Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:
Ամեն տարի այս օրը՝ առավոտյան, երկրի բարձրագույն ղեկավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, այցելում է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցում Արցախի ազատամարտի հերոսների եւ անկախ Հայաստանի անվանի գործիչների հիշատակին: Նախատեսվում է նաեւ պաշտոնական ընդունելություն:
Այլ միջոցառումներ եւս կլինեն: Այսօր ժամը 16.00-ին Ազատության հրապարակից կսկսվի անկախության համազգային երթը: Ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակում կկայանա Նունե Եսայանի համերգը: Այսօր նաեւ Երեւանի այգիներով ամենաշաբաթյա առավոտյան վազքի՝ Yererun-ի մեկնարկը կտրվի:
Նշենք, որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ, որին քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց: Երկու ամիս անց Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:





























