Վենետիկյան ջրանցքները Լաս Վեգասի հանրահայտ տեսարժան վայրերից է: Դրանք վերանորոգման ընթացքում ջրազրկվել են, հաղորդում է Associated Press-ը: Դա Venetian հյուրանոց-խաղատան բացումից ի վեր (1999թ) առաջին դեպքն է:
Ի սկզբանե ջրանցքներն ունեցել են փայլուն երկնագույն գույն, որը փորձում են հիմա վերականգնել: Ժամանակի ընթացքում այն խունացել է: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:





























