Նիհարել ցանկացող մարդիկ պետք է իմանան. տանջող շարունակական մարզումները չեն երաշխավորում լավ արդյունք: Ինչպես նշում է The Telegraph-ը, բավական է օրական 30 րոպե մարզվել: Դա թույլ կտա երեք անգամ ավելի շատ քաշ կորցնել, քան եթե մարդ մեկ ժամ շարունակ մարզվի:

Մասնագետներն այդ պնդումը հաստատում են փորձով: Նրանք հավաքագրել են կամավորների (60 դանիացիներ, որոնց քաշը նորմայից բարձր էր): Վերջիններս պետք է 13 շաբաթվա ընթացքում  կազմած ծրագրի համաձայն մարզվեին: 50 տոկոսը վազում էին, հեծանիվ քշում կամ զբաղվում ինտենսիվ ֆիզիկական այլ ակտիվ գործուենությամբ՝ օրական 30 րոպե: Մյուսները նույն կերպ, սակայն օրական մեկ ժամ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Արդյունքում երկրորդ խումբն իրեն վատ էր զգում: Իսկ մյուսի մոտ նկատվում էր էներգիայի եւ մոտիվացիայի աճ, որը դրդում էր նրանց առողջ ապրելակերպի: Բացի այդ, առաջին խումբը երեք ամսում միջինը 3.6 կգ քաշ էր կորցրել, իսկ երկրորդը՝ միայն 2.7 կգ: