Մումու մականվամբ «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչին կամ Օլեգ Սլուցկուն սեպտեմբերի 20-ին Դոմոդեդովո օդանավակայանից Մոսկվա- Մինսկ ավիաչվերթով արտաքսել են Բելառուս:
Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Գերասիմովիչը ազատ է արձակվել Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանի Ուստ-Զոլիխա գյուղում գտնվող թիվ 11 քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա անցկացնում էր թմրանյութերի պահպանման համար վեցամսյա ազատազրկումը, հաղորդում է «Փրայմ Քրայմ» պորտալը:
Ավելի վաղ հայտնում էին, որ Գերասիմովիչը փորձում է մուտք գործել Սվերդլովսկի մարզ, որտեղ քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալել էին Դեդ Հասանի զարմիկին:
Բացի այդ հուլիսին Ռուսաստանից Բելառուս էին արտաքսել Պաշտետ մականվամբ «օրենքով գող» Պավել Ալեկսեեւիչին:





























