Հունգարիայում, Զիգետվարի ամրոցից 3 կմ հեռավորության վրա գտնվող Տուրբեկի եկեղեցում հայտնաբերվել է գրություն, որտեղ նշված է, թե Օսմանյան սուլթան Սուլեյման 1-ինի (Փառահեղ, Կանունի) սիտն ու ներքին օրգանները թաղված են եկեղեցում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ արդեն Թուրքիայից հետազոտողների պատվիրակություն է մեկնել Հունգարիա՝ ուսումնասիրելու հայտնաբերված վայրը, որտեղ ըստ պնդումների թաղված է Սուլեյման 1-ինի սիրտն ու ներքին օրգանները։

Թուրքական պատվիրակության կազմում գտնվող Մարմարայի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Էրհան Աֆյոնջուն նշել է, թե սուլթան Սուլեյմանը մահացել է, երբ պատրաստվել է գրավել Զիգետվարի ամրոցը։ Ըստ թուրք պատմաբանի՝ Սուլեյմանի սիրտը եւ ներքին օրգանները թաղվել են Զիգետվարի ամրոցի մոտակայքում եւ դամբարան կառուցվել։ «1693 թվականին ավտրիացի մի սպա քանդել է դամբարանը եւ տեղում եկեղեցի կառուցել»,-նշել է Էրհան Աֆյոնջուն։

Հունգարիայում Թուրքիայի պատվո հյուպատոսը շեշտել է, թե 1913-ին եկեղեցու պատվին կախված գրություն է եղել, որտեղ նշվել է, թե Սուլեյմանի սիրտն ու ներքին օրգաններն այնտեղ են թաղված, որին մինչեւ հիմա ժողովուրդը հավատում է։