Գերմանական Կարլսրուե քաղաքի Վոլֆարթսվայել շրջանում տեղակայվել է հսկայական կատու: Այն գրավում է մեծ թվով երեխաների ուշադրությունը, ընդ որում, դա բավական օրինաչափ է՝ հաշվի առնելով, որ այն մանկապարտեզ է: Անսովոր շինությունը հայտնվել է նկարիչ Թոմի Ունգերերի եւ ճարտարապետ Այլի-Սյուզան Յոնդելի համատեղ ջանքերի արդյունքում:

Նրանց հաջողվել է ստանալ օբյեկտ, որը նման է թռիչքի պատրաստվող կատվի: Շրջանաձեւ հսկայական պատուհան աչքերը, հետաքրքիր քիթն ու բեղիկները, թաթերը՝ ամեն բան տեղում է եւ տեղին է, գրում է «Архиновости.ru » բլոգը: Մանկապարտեզն հենց այդպես էլ կոչվում է՝ «Die Katze»:

Ամեն օր երեխան հայտնվում է կատու-շինության  ներսում կենդանու բերանին նմանվող մուտքից: Ներսում կարող են միաժամանակ գտնվել 100 երեխա, հաղորդում է  NEWSru.com-ն:

Հաստատություն երեխաները հաճույքով են գնում, քանի որ կենդանին հոգի ունի, որի նուրբ թելերը կարող է զգալ ամեն երեխա:

Կենդանիների շարքից նշենք, որ ԱՄՆ-ում  նույնպես կա շան տեսքով հյուրանոց: