Այժմ բրիտանական ոստիականության իրավասության տակ էլեկտրաշոկերների հսկայական զինանոց կա: Դրանց անվանում են «ոչ մահացու ազդեցությամբ զենք»: Սակայն մի շարք դեպքերում էլեկտրաշոկերից ստացած ցնցումներից մարդկանց մահից հետո, իրավապահները լուրջ անհանգստացել են վտանգից, որը հետեւում է այդ հատուկ սարքավորման օգտագործումը: Այդ մասին պատմում է  RT թղթակից Լորա Սմիթը:

Մարդիկ, ովքեր արդեն էլեկտրաշոկերի հարված են ստացել, ասում են, որ զգում են հզոր լիցաքվորում, ինչն առաջին հերթին ազդում է լյարդի եւ երիկամների, ապա սրտի վրա, այնուհետ հասնում է ուղեղին: Թվում է, թե ձեզ տապակում են: Եվ, այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունում դրանց օգտագործման դեպքերի թիվն աճում է:  Ըստ վիճակագրության, 2011 թ. իրավապահները կրկնակի անգամ ավելի հաճած են էլեկտրաշոկեր օգտագործել քան 2009 թ.- ին, հաղորդում է Russia Today-ը:

Սա մեծ մտահոգություն է առաջացնում իրավապաշտպանների մոտ: Նրանք համաձայն չեն ոստիկանների հետ, ովքեր դրանք համարում են, ժամանակակից մահակներ: Դա պոտենցիալ մահացու զենք է, որն այժմ շատ պահակախմբերի են տրամադրում:

«Միջազգային համաներման» ներկայացուցիչները լուրջ մտահոգված են, որ նման լիցք ստանալուց հետո մարդը կարող է մահանալ այն մարդկանց ձեռքից, ովքեր սվոր չեն օգտվել այդ զենքից: Սակայն Ոստիկանական ծառայությունների ղեկավարների ասոցացիայում պնդում են, որ աշխատակիցները ինչպես հարկն է ուսուցանվել են:

Այսօր Մեծ Բրիտանիայում ամեն օր գրանցվում է էլեկտրաշոկերի օգտագործման հինգ դեպք: Որքան շատ են մարդիկ տիրապետում այդ զենքին, այնքան ավելանում է դժբախտ պատահարների հավանականությունը: 2003թ.-ից ի վեր 10 մարդ է զոհվել: ԱՄՆ-ում  այդ զենքի կիրառումից ավելի քան 60 մարդ է զոհվել: