ԱՄՆ-ում ամուսիններ Ջասթին եւ Լորեն Շելթոնները արել են անհնարինը: Երիտասարդները իրենց առջեւ նպատակ են դրել՝ նիհարել, եւ պատմությունից պատվով են դուրս եկել:

19 ամիս շարունակ նրանք դիետա են պաշտպանել եւ իրենց քաշը նվազեցրել են 240 կիլոգրամով: Այսինքն Լորենը կորցրել է 78 կգ քաշ, իսլ Ջասթինը՝ 157 կգ:

Սակայն քաշը նվազեցնելու միտքը ծագել է ոչ թե գեղեցկության նկատառումներով, այլ առողջական խնդիրների հետեւանքով: Այսպես, նախկինում Ջասթինը հիվանդանոցում է հայտնվել երիկամների բորբոքումով, եւ բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում օգնել նրան, քանի որ նա ուղղակի չէր տեղավորվում ախտորոշիչ սարքավորման մեջ: Բարեբախտաբար, ամեն բան լավ է ավարտվել:

Դա վերջին կաթիլն էր: Զույգը մասնագետ է վարձել, ով օգնել է իրենց «ոչ» ասել ուտելիքին: Արդյունքում երջանիկ զույգը ռեստորաններ այցելելու սովորույթը փոխարինել է սպորտով, գրում է HuffPost Healthy Living-ը:

Հիմա զույգը ծիծաղում է՝ հիշելով, թե ինչպես էր Լորենը նիհարել չցանկանալու փաստն արդարացնում ի ծնե ամաչկոտությամբ, իսկ Ջասթինը՝ դպրոցական տարիքում վնասած ծունկով, որը խանգարում էր իրեն մարզվել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: