Ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ-ի Օհայո նահանգի 92 ամյա բանկիչը, ով հանդիսանում է Երկորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, պաշտոնական նամակ էր ստացել իր դստեր կողմից, որով վերջինս  պահանջում էր լքել սեփական բնակարանը: Աղջիկն օգտվել էր այն փաստատթղթից, որում ասվում էր, թե ծնողների առողջական վիճակի վատթարացման դեպքում բնակարանն իրեն է փոխանցվում: Տարեց մարդը կհայտնվեր փողոցում, եթե նրա թոռնուհին համացանցի միջոցով չհավաքեր անհրաժեշտ գումարը, ինչով նա հետ էր գնել սեփական տունը:

35-ամյա Ժակլին Ֆրայլինը WCMH-TV-ին տված հարցազրույցում պատմել է, որ GoFundMe.com կայքում 5000 հոգի արձագանքել էր ֆինանսական օգնության  խնդրանքին: Կարճ ժամանակում նրա պապի հաշվին փոխանցվել է 139 հազար դոար: Թեեւ բնակարանն արժեր ընդամենը 50 000 դոլար, դուստրը երկար ժամանակ մերժում էր տունը հետ գնել ցանակցող հորը, հաղորդում է Russia Today-ը:

Ժակլին Ֆրայլինի խոսքով մայրը, հավանաբար, հասարակական ճնշման ներքո իհարկե ոչ առաջին փորձից, համաձայնել է 60 000 դոլարի դիմաց տունը վերադարձնել: Դա տեղի է ունեցել դատական լսումից մի քանի օր առաջ, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 3-ին: Հաղորդում են, որ մնացյալ գումարը կմնա տարեց մարդու իրավասության տակ: