Ռուսաստանի Չելյաբիսնսկի մարզի հնագույն լրատվամիջոց «Կոպեյսկի աշխատավոր» թերթում հայտնվել են յուրահատուկ լուսանկարներ, որոնցում հոլիվուդյան աստղերի ձեռքում հենց այդ թերթն է:Թերթի համար լուսանկարվել են Բրյուս Ուիլիսը, Անջելինա Ջոլին, Լեոնարո Դիկապրիոն, Թոմ Հենքսը, Սթիվեն Սփիլբերգը, Ռիչարդ Գիրը, Ջոնի Դեփը, Մեթ Դեյմնոը, Ջասթին Թիմբերլեյքը, Հարիսոն Ֆորդը, Դենզել Վաշինգտոնը, Էմմա Ուոթսոնը, Քեյթ Ուինսլեթը, Նաոմի Ուոթսը, Քեյթ Հադսոնը, Ամանդա Սեյֆրիդը, Հելեն Միրենը, հաղորդում է URA.ru-ն:«Աստղային ընթերցողներից» ոմանք ընդարձակ հարցազրույց են տվել,  եւ թերթը խնդրի առաջ է կանգնել. չկա մեկը, որ դրանք ռուսերեն թարգմանի:

Թերթը իր կայքում հրապարակել է ընթերցողներին ուղղված կոչ օգնել թարգամնել հոլիվուդյան աստղերի հինգ հարցազրույցները, որոնք ուղարկել է հատուկ թղթակից Ալի Սարը: Խոսքը Նաոմի Ուոթսի, Նավին Էնդրյուսի, Վին Դիզելւ, Շերոն Սթոունի ր Սանդրա Բուլոք հետ հարցազրույցների մասին է:Յուրօրիակ լուսանկարների հեղինակը Կոպեյսկի նախկին բնակչուհին է, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում: Մարգարիտան եւ նրա ամուսին Ջեկ Թյուքսբերին՝ «Մեծ Գետսբին», «Պինդ կաղին - 5» ֆիլմերի հոլիվուդյան պրոդյուսերը, լուսանկարել են աստղերին եւ խնդրել նկարներից մեկում ձեռքին ունենալ թերթը, որն ԱՄՆ են ուղարկել հեռավոր Ուրալից: