ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքի բնակիչ Սյուզան Քոքսի հայտնաբերել է Ուինսթոն Չերչիլի եւ գենելար Ջոն Փերշինգի դիմանկարները իր հանգուցյալ հոր տան պահարանի ստորին դարակում, դրանցում ճանաչելով հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքները, ինչպես նաեւ հոր՝ Դեվիդ Հաուսմենի եւ Քարշի միջեւ նամակագրությունը: Այս մասին գրում է «Art Daily» կայքը: Խոսելով արվեստի դիլեր ընկերոջ հետ՝ նա իմացելէր, թե որքան արժեքավոր է իր գտածոն: Ի վերջո, Քոքսը եղբայրների ու քույրերի հետ որոշել է լուսանկարները նվիրել «Գունդ» արվեստի թանգարանին:
Չերչիլի «Մռնչացող առյուծ» անվամբ լուսանկարը Քարշը նկարել է 1941թ.-ի դեկտեմբերի 30-ին, անմիջապես այն բանից հետո, երբ Չերչիլը դիմել էր Կանադայի խորհրդարանին: Չերչիլը վատ տրամադրությամբ մտել էր նախասրահ եւ Քարշին ասել էր լուսանկարելու համար ունի երկու րոպե: Քարշը սիգարը հանել էր Չերչիլի բերանից, վարչապետը խոժոռել էր դեմքը, նայել տեսախցիկին այնպես, «կարծես նայում էգերմանական թշնամու»: Լուսանկարը, որը ոմանք համարում են պատմության ընթացքում առավել վերարտադրող պատկեր, զարդարել է «Life» ամսագրի շապիկը, երբ ավարտվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմը: Այն կհայտնվի Անգլիայի Բանկի 5 ֆունտանոց դրամանիշին, որը կթողարկվի 2016 թ.-ին:
«Երկու պատկերներն էլ ցույց են տալիս Քարշի տաղանդը նշանավորել մարդկանց ներքին կյանքն ու արժանապատվությունը: Նրա աշխատանքները կարելի է հայտնաբերել աշխարհում որոշ առավել կարեւոր գեղարվեստի թանագարանների հավաքածուներում: Մենք երախտապարտ ենք Հաուսմեն ընտանիքին, որ պատմական ու գեղարվեստական նման արժեք ունեցող լուսանկարը մեզ են վստահել»,- հայտարարել է «Գունդ» գեղարվեստի թանգարանի գործադիր տնօրեն Քլեր Օրոլոգասը: Նկարը հնարավոր կլինի տեսնել թանգարանում այս տարվա հոկտեմբերի 12-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը:
Յուսուֆ Քարշը(1908-2002թթ.) հայկական ծագմամբ կանադացի կլուսանկարիչ է, դիմանկարների վարպետներից մեկը: Նա ծնվել է Մարդիկ քաղաքում, Թուրքիայի հարավ-արեւելքում, հայկական ընտանիքում: 14 տարեկան հասակում Քարշն ընտանիքի հետ միասին եղեռնից փրկվելու համար ստիպված է եղել փախչել Թուրքիայից ու հաստատվել Սիրիայում: Երկու տարի անց ընտանիքը Յուսուֆին ուղարկում են Կանադա հորեղբայր Ջորջ Նաղաշի մոտ: Քարշը կրթություն է ստանում, աշխատում Նաղաշի ստուդիայում: Նկատելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը՝ Նաղաշը նրան ուղարկում է Բոսթոն՝սովորել ու լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ: 4 տարի անց Քարշը վերադառնում է Կանադա: Նա Օտտավայի կենտրոնում հիմնում է սեփական ստուդիան: Շուտով Քարշի աշխատանքները գրավում են տարբեր հայտնի մարդկանց, սակայն առավել հռչակ նրան բերում է 1941թ.-ին արված Ուինսթոն Չերչիլի դիմանկարը:





























