Ամերիկյան Նեւադա նահանգի բնակչուհին հորից, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, նամակ է ստացել ուղարկումից մոտ 70 տարի անց, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Նեւադայի բնակչուհի Փեգի Էդինգթոն- Սմիթը ծնվել է, երբ նրա հայրը՝ շարքային Ջոն Էդդինգտոնն արդեն ճակատում էր: Նա մահացել է Իտալիայում 1944թ.-ի հունիսին նրա ծնվելուց քիչ հետո, ուստի նա երբեք հորը չի տեսել:
Մահից առաջ Էդդինգթոնը դստերը երեք էջանոց նամակ է գրել, որը, սակայն, չի հասել հասցեատիրոջը: Մոտ 14 տարի առաջ Միսուրի նահանգի բնակչուհին իր բարեկամների տունը մաքրելիս նամակ է գտել: Հեռուստաալիքը չի պարզաբանում, թե ինչպես է նամակը հայտնվել այդ ատնը: Հայտնի է, որ Էդդինգտոնը նախքան ճակատ գնալը ապրել է Միսուրի նահանգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շաբաթ օրը Նեւադա նահանգի Դեյթոն քաղաքում հանդիսավոր պայմաներում իր հոր նամակը հանձնել են Էդդինգթոն-Սմիթին: Նամակում Էդդինգտոնը գրում է, որ սիրում դստերն ու նրա մորը:





























