Coca-Cola ընկերությունը ներողություն է խնդրել Բլեյք Լոտուս ընտանիքից, որն ըմպելիքի խցանիի հակառակ կողմում հայտնաբերել է «դու տհաս ես» գրառումը («you retard»), հաղորդում է The Daily Mail: Կանադայի բնակչուհին ապշել էր, երբ հայտնաբերել էր վիրավորական գրառումը մրգային ըմպելիքի խցանի ներքո, որը թողարկել էր ընկերությունը: Բանն այն է, որ ֆրանսերեն «retard» բառը, որը թարգմանաբար նշանակում է «դանդաղում» կամ «ուշացում», անգլերեն խոսակցական լեզվում նշանակում է «տհաս», հաղորդում է Russia Today-ը: «Մենք կարծեցինք, որ դա ինչ-որ մեկի չար կատակն էր, հավանաբար, ընկերության աշխատակցի, ով այդ կերպ որոշել է ինչ-որ մեկի հետ կատակ անել»,- հայտնել է Լոութսը: Ընկերությանը հասցեագրված նամակում կնոջ հայրը գրում է, որ իրենց ընտանիքում այդ բառը վիրավորական է համարվում: «Մենք այն չեն օգտագործում եւ թույլ չենք տալիս, որ մեր շրջապատում էլ այն հնչի»,-ասվում է նամակում:

Պարզվում է, որ Բլեյք Լոութսի քույրերն ու ինքը զարգացման հետ կապված առողջական խնդիրներ ունեն: Պատասխան նամակում ընկերությունը ներողություն է խնդրում՝մեկնաբանելով, որ դա այս պահին ընկերության կողմից երկրում անցկացվող ակցիայի մաս է: Դրա շրջանակներում խցանի հակառակ կղմում տպագրվում են անգլերեն եւ ֆրանսերեն երկու պատահական բառ: Ընկերության ներկայացուցիչ Շենոն Դենիի խոսքով, սովորաբար, աշխատակիցները ստուգում են բառերը: Այդ միջադեպը Դենին անվանել է թյուրիմացություն: Ընկերության ղեկավարությունը որոշել է հետ կանչել ապրանքի չափաբաժինը: