Հոնկոնգը պատրաստվում է «Ուսագի» թայֆունի վրա հասնելուն, որը, ինչպես սպասվում է, այս տարածքում կդառնա վերջին 30 տարիների ընթացքում ամենաուժեղը:
Թայֆունի մոտենալու կապակցությամբ իշխանութունները հետաձգել են ավիաչվերթները:
Հաղորդում են նաեւ, որ դադարեցվել են նավահանգստի աշխատանքները: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են ուժեղ ջրհեղեղներ:
Ավելի վաղ «Ուսագի» թայֆունը մտել է Լուսոն ծովածոց, առաջացնելով հորդառատ անձրեւներ եւ ուժեղ քամի Ֆիլիպինների հյուսիսային շրջաններում ու Թայվանում: Նվազագույնը երկու մարդ դարձել է թայֆունի զոհ, երբ այն ծողածոցում է եղել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օդերեւութաբանները կարծում են, որ «Ուսագի» թայֆունն այս տարվա սկզբից ամենաուժեղն էր:





























