ԱՄՆ-ում մարդկանց ինտերնետ-կախվածությունից կբուժեն հոգեբույժները: Ընդ որում այս հիվանդությունը պաշտոնապես դեռ չի դասվել հոգեկան հիվանդությունների շարքը: Սպասվում է, որ «ինտերնետային հիվանդությունից» բուժվել ցանկացողների թիվը մեծ կլինի:
Ամերիկացի հետազոտողների կարծիքով մարդը մասնագետների օգնության կարիք ունի, եթե առանց դադարի 6 եւ ավելի ժամ անցկացնում է համացանցում, հաղորդում է «Արգումենտի»-ն:
Ինչպես հայտնի է, առաջին բուժհաստատությունը, որն առաջարկեց մարդկանց բուժվել ինտերնետ-կախվածությունից, Փենսիլվանիայի շրջանային Բրեդֆորդ բժշկական կենտորնն էր: Հիվանդի համար 10-օրյա բուժումը կկազմի 14 հազար դոլար:
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում բժշկական ապահովագրությունը նման ծախսեր չի հոգում:





























