Բելգիացի Ալբերտ 2-րդ թագավորի զավակներն արտերկիր մեկնելիս օգտվում են «կեղծ» անձնագրերից: Այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բելգիայի ԱԳ նախարար Մարկ Էյսկենսին:

Ըստ նրա, նման քայլի դիմում են՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Մասնավորապես, արքայզն Ֆիլիպն արտերկիր է մեկնել Ֆիլիպ Դերմյուլ անուն անզգանունով, փոխանցում են լրատվամիջոցները:

«Կեղծ» անձնագրերը տրամադրում է Բելգիայի ԱԳՆ-ն, իսկ անունն ու ազգանունը որոշում են «պաշտոնական ատյանները», հաղորդել են նախարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: