Գիտնականնեը պնդում են, որ օրական երկու բաակ կաթը կօգնեն ավելորդ քաշի դեմ պայքարում: Դա, համատեղելով դիետայի եւ համապատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, թույլ կտա ավելի արդյունավետ կերպով ազատվել ավելորդ քաշից: Ընդ որում, կաթը որեւէ հակացուցում չունի: 2 տարի շարունակ իրականացվող հետազոտությունը հաստատել է այս մթերքի արդյունավետությունը: 40-65 տարեկան հետազոտվողներն օրական երկու բաժակ կաթ են խմել: 2 տարի անց նրանցից յուրաքանչյուրն առնվազն 5 կգ է կորցրել, փոխանցում է Medvesti.com-ը:
Գիտնականնեը պնդում են, որ նիհարելու այս մեթոդը առողջ է, քանի որ գործընթացը ճիշտ է տեղի ունենում: Դա կանխում է նախկին քաշին վերադառնալը եւ նիհարելու գործընթացն անվտանգ է դարձնում: Մաշկը չի ձգվում օրգանիզմը սթրես չի ապրում եւ այդ ընթացքում այրում է ճարպերը:





























