485,1 կգ-անոց դդում է աճեցրել Ճապոնիայի Տիբա նահանգի բնակիչը: Տղամարդն առաջին տեղն է զբաղեցրել «Ճապոնիայի ամենամեծ դդումը» համազգային մրցույթում:
Մրցույթին բերել էին 31 դդում` երկրի տարբեր շրջաններից: Տիբա նահանգից Կոձի Ուենոն երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հսկայական դդումը կշռել են ամբարձիչի օգնությամբ: Իսկ հանդիսատեսները լուսանկարել են դդումի վրա նստած երեխաներին:
Առաջիկայում հաղթող դդումը կուղարկվի ԱՄՆ` հսկայկան դդումների միջազգային մրցույթին մասնակցելու: Այն տեղի կունենա Օրեգոն նահանգում` հոկտեմբերի 19-ին, հայտնում է «Աիֆ»-ը:





























