Սաուդյան Արաբիայի կանայք շարունակում են պայքարել ավտոմեքենա վարելու իրավունքի համար, գրում է The Emirates 24/7-ը:

Կոչը հրապարակել է ակտիվիստուհի Լուջեին Հադուլը, որը տվյալ պահին ուսանում է արտերկրում: Նրա նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ին ավելի քան 5 հազար կանայք ցանկանում են ղեկին նստել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն վարելու իրավունքը սահմանափակող օրենքի դեմ, փոխանցում է «Gazeta.Ru»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արաբ ակտիվիստուհիները ծրագրում են մի շարք բողոքի ակցիաներ, սակայն հստակ ամսաթիվ չէր նշվում:

2011-ին սաուդյան կանայք արդեն փորձ ձեռնարկել են վերացնել ագելքը, շատերը փողոց են դուրս եկել եւ ավտոմեքենա վարել: Ակտիվիստուհի Մանալ Շարիֆը ձերբակալվել է եւ բանտարկվել՝ տրանսպորտային միջոց վարելու համար: