5 օտարերկրացիներ, այդ թվում՝ 3 ռուսներ, այսօր տուժել են Եգիպտոսում, Սինայի թերակղզում տեղի ունեցած վթարի արդյունքում: Ինչպես հաղորդել է «Ալ-Յաում աս-Սաբիա» ինտերնետ-պորտալը, ավտոբուսը շրջվել է Սուրբ Եկատերինայի մենաստանի շրջանում:
Տուժածների թվում 3 օտարերկրյա կանայք են՝ 28, 38 եւ 55 տարեկան: Վիրավորվել են նաեւ 2 լիբանանցի զբոսաշրջիկներ, բոլոր տուժածներին հասցրել են Շարեն-էշ-Շեյհա միջազգային հոսպիտալ: Ռուս դիվանագետները պարզում են պատահարի բոլոր մանրամասները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին 2 ավտոբուսային վթարներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում տուժել են ռուս զբոսաշրջիկներ: Սեպտեմբերի 17-ին Ալանյա նահանգում վթարի է ենթարկվել ավտոբուս, որում եղել է 26 մարդ: Տուժել է 1 ռուս զբոսաշրջիկ:





























