Ըստ ամերիկացի ուսումնասիրողների` նամակագրության ժամանակ ստող մարդիկ երկար են տպում հաղորդագրությունը, հաճախ են փոխում գրածը` արդյունքում գրելով ավելի կարճ, հաղորդում է IOL Lifestyle-ը:
Ըստ Բրիհամ Յանգի համալսարանի դոկտոր Թոմ Մեսերվիի` համացանցային զրույցները ստի համար բարենպաստ հող են, քանի որ մարդը հեշտորեն կարող է թաքնվել: «Մարդիկ շատ քիչ դեպքերում կարող են բացահայտել խաբեությունը: Իսկ մենք բացահայտել ենք ստի նախանշանները, որոնք կօգնեն համարժեք գնահատել զրուցակցին»:
Մարդիկ ունակ են սուտը բացահայտել 54% դեպքերում, եթե մարդն իրական կյանքում է խաբում: Իսկ եթե շփումը հեռակա է, խնդիրը դժվարանում է: Մեսերվին դոկտոր Ջեֆրի Ջենքինսի եւ Նեբրասկա Օմահայի ու Արիզոնայի համալսարանների իրենց գործընկերների հետ փորձարարական սարք են ստեղծել, որը հայտնաբերում է օնլայն սուտը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Դա վիրտուալ զրուցակցի դեր կատարող համակարգչային ծրագիր է: Երկու համալսարանների ավելի քան 100 ուսանող երկխոսության մեջ են մտել սարքի հետ: Նրանցից յուրաքանչյուրին համակարգիչը 30-ական հարց է տվել: Կամավորները պետք է խաբեին հարցերի 50%-ի պատասխանները
Այժմ գիտնականները զբաղվում են նաեւ ստի եւ մարդու վարքի միջեւ եղած կապի ուսումնասիրմամբ: Դրա համար նրանք տարբեր սենսորների են դիմել` ներառյալ Kinect-ում կիրառվողները:





























