Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ մասնակից-երկրների ղեկավարների գագաթաժողովին իր գործընկերներին խնդրել է աջակցել հանրապետությանը՝ ՇՀԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու հարցում:
Հայաստանի նախագահը հաստատել է, որ պետությունը հետաքրքրված է կազմակերպության գործունեությունում, որն,իր գնահատմամբ, կարեւոր ավանդ ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու հարցում: «Հուսով եմ, որ այդ հարցում կստանանք ձեր աջակցությունը»,-ասել է նա, դիմելով միաժամանակ երկու կազմակերպությունների անդամ հանդիսացող երկրների նախագահներին (Ռուսաստան, Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան), հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
ՇՀԿ անդամներն են Ռուսաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ դիտորդ-երկրների կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանը եւ Պակիստանը:





























