Քենիական ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին Նայրոբիի մայրաքաղաքում ձերբակալել է մի քանի մարդու, որոնց կասկածում են առեւտրի կենտրոնում ահաբեկչություն կազմակերպելուն հանցակից լինելու մեջ: Ներկայումս կասկածյալներին հարցաքննում են: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ ազատել է առեւտրի կենտրոնում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող բոլոր պատանդներին: Հատուկ գործողության ընթացքում առեւտրի կենտրոնում մի քանի պայթյուններ են որոտացել:
Առեւտրի կենտրոնում տեղի ունեցած արյունալի դեպքերի ականատես Ջոշուա Հակիմը պատմել է, որ գրոհայինները գնդակահարել են Հնկաստանի քաղաքացուն այն բանից հետո, ինչ նա չի կարողացել նշել Մուհամեդ մարգարեի մոր անունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախքան մարդկանց վրա կրակ բացելը, ահաբեկիչները պարզել էին մահմեդականներին, որպեսզի թույլ տային նրանց հեռանալ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Նայրոբիի Westgate ԱԿ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 69 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200, անհայտ կորել՝ մոտ 60:





























