Սուրճի 1000 սիրահարների շրջանում կատարված հետազոտությունը դոկտոր Ռամանի Դուրվասուլային թույլ է տվել սուրճի տեսակը կապել մարդու բնավորության այնպիսի գծերի հետ, ինչպիսիք են փակվածությունը, բացվածությունը, համբերատարությունը, հուզականությունը, զգուշավորությունը, սոցիալական համարձակությունը եւ այլն, գրում է The Independent-ը:

Պարզվել է, որ սեւ սուրճի սիրահարները սովորաբար մաքրամոլներ են եւ չեն սիրում ավելորդություններ: Նրանք նախընտրում են պարզություն ամեն ինչում, կարող են լինել կտրուկ, անհամբեր եւ ամեն տեսակ փոփոխությունների դեմ:

Եթե դուք լատե եք խմում, ապա ձեզ դուր է գալիս բավականություն պատճառել այլոց, միաժամանակ առկա են բնավորության նյարդային գծեր, հաղորդում է MedDaily.ru-ն:

Առավել պահանջկոտ են կապուչինո խմողները: Նրանք հակված են վերահսկման, առանձնահատուկ զգացմունքային են, հետեւում են իրենց առողջությանը:

Լուծվող սուրճ խմողները հակված են գործերը հետաձգելուն, անգամ եթե դրանք շատ կարեւոր են:

Իսկ սառը սուրճի սիրահարները խիզախ են եւ երբեմն իրենց անմիտ արարքներ կարող են թույլ տալ: