Քաղաքացիները հակված են ավելի շատ գումար զոհաբերել վթարների դեպքում, որոնք մեծ թվով մարդկանց կյանք են խլել. եթե զոհերի թիվը քիչ է, տուժածները դրամական նվազ աջակցություն են ստանում, պնդում են նիդերլանդացի գիտնականները, ում հոդվածը տպագրվել էր Psychological Science ամսագրում:

Գիտնականները նման եզրակացության են եկել մաթեմատիկական մոդելի օգնությամբ, որը հիմնված էր 2000.-ի հունվարի 1-ից մինչեւ 2011թ.-ի հուլիսի 31-ը կատարված հանգանակությունների տվյալների վրա: Նոր փորձի ժամանակ, որի տարբեր փուլերին մասնակցում էին մոտ 1000 հոգի, նրանք փորձում էին հասկանալ, ինչպես կարելի է ազդել մարդկանց կարծիքի վրա այն մասին, թե ով օգնության կարիք ունի, ով՝ ոչ: Փորձի ենթարկված առաջին խմբին նրանք առաջարկել են մի քանի իրավիճակներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում նշվում էր զոհերի ու տուժածների իրական թվաքանակ: Նախորդ տվյալները վերահաստատվել էին. մարդիկ ավելի շատ գումար են զոհաբերում, երբ աղետը շատ մարդկանց կյանք է խլել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մասնակիցների կարծիքի վրա առավելապես ազդել է եզրաբանությունը: Այսպես, «տուժող» բառը ավելի անհաստատ էր համարվում, որի դեպքում հակված չէին հանգանակության, սակայն երբ փոխարինում էին «անտուն» բառով, նրանք ցանկություն էին հայտնում գումար փոխանցել: Գիտնականները կարծում են, որ գտել են մոտեցում, թե ինչպես կարելի է օգնություն ցուցաբերել աղետից տուժած մարդկանց: