ՄԱԿ-ի փորձագետները համոզված են, որ ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակը կհաղթահարվի 2030թ.-ին, քանի որ բուժման առաջադեմ մեթոդներն ու արդիական դեղամիջոցները թույլ չեն տա սարսափելի հիվանդությանը հաղթահարել համաճարակաբանական շեմը:

«Կարծում եմ, որ 2030 թվականը լիովին իրական է պնդելու համար, որ աշխարհում վերացել է ՁԻԱՀ-ի համաճարակը,- լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի  ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Լուիս Լուրեսը,- ՄԻԱՎ-ը կշարունակի գոյություն ունենալ, սակայն վարակումներ դեպքեր եզակի կլինեն»,- հաղորդում է Indepenentnews.ru-ն:

Պետք է նշել, որ ՁԻԱՀ-ից տարեկան մահանում  է մոտ 1,7 մլն մարդ: Միաժամանակ ՄԻԱՎ-ով վարակվում է մոտ 3 մլն մարդ: Այդպիսին է վիճակագրությունը, որը շատ փորձագետների կարծիքով, խնդրի այդ վիթխարի սառցաբեկորի միայն վերին հատվածն է: