Երկու ամերիկացիների մեղադրում են, որ նրանք կարող են հանցակից լինել Չիկագոյում սեպտեմբերի 20-ին կազմակերպված հրաձգության մեջ, ինչի արդյունքում վիրավորվել էր 13 մարդ, հաղորդում է Associated Press գործակալությունը:
21-ամյա Բրայոն Չեմը եւ 20-ամյա Քուիեյն Գեյթվուդը, որոնց կասկածում են այս հանցագործության մեջ, ձերբակալվել են. ԱՄՆ դատախազությունը նրանց մեղադրում սպանության փորձի համար: Գործով հետաքննությունը դեռեւս չի ավարտվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի իրավապահներին:
Հետաքննության կարծիքով, հանցագործությունն իրականացրել են տեղի հանցավոր խմբավորումներից մեկը:
Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի հարավ-արեւմտյան մասում սեպտեմբերի 19-ին:
Չիկագոյում հրաձգության արդյունքում 12 մարդ ծանր վիրավորվել է





























