Քենիայում անվտանգության ուժերը Նայրոբիի առեւտրի կենտրոնում մնացած եւս վեց ահաբեկիչների են վերացրել: Այս մասին հայտարարել են տեղի հեռուստատեսությամբ:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում արդեն երկրորդ օրն է հակասական տվյալներ են ստացվում: Սեպտեմբերի 23-ին հաղորդվել էր, որ անվտանգության ուժերը վերահսկում են շենքի բոլոր հարկերը: Լույս 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր, որ բոլոր պատանդները տարհանվել են, սպեցնազը վերահսկողության տակ է վերցրել առեւտրի կենտրոնը՝ ահաբեկիչների կողմից դիմադրության չհանդիպելով: Սակայն սեպտեմբերի 24-ի առավոտյան լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էին, որ առեւտրի կենտրոնում կրկին կրակոցներ են հնչել:
Նայրոբիի առեւտրի կենտրոնում նորից կրակոցներ են հնչել
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին զինված մարդիկ հարձակվել էին Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնի վրա: Հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապված «Աշ Շաբաբ» խմբավորումը: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 62 մարդ:





























