Չինաստանում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, որտեղ երկու փոքրիկ աղջիկներ մահացել են լվացքի մեքենայում: Ոստիկանությունը փնտրում է միջադեպի մեղավորներին:

Փոքրիկներին լվացքի մեքենայի մեջ հայտնաբերել է նրանց հայրը: Ծնողները պնդում են, որ միայն հինգ րոպեով են մենակ թողել աղջնակներին, հաղորդում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով Global Times-ը:

Ընտանիքում պնդում են, որ ողբերգության պատճառը եղել է լվացքի մեքենայի անսարքությունը, որի դուռը կողպվել է այն բանից հետո, ինչ փոքրիկները փակել են այն ներս մտնելուց հետո:

Haier կենցաղային տեխնիկայի արտադրողը հերքում է ցանկացած վարկած, որ իրենց արտադրած լվացքի մեքենան կարող էր ինքնուրույն միանալ: