Հայտնի են դարձել Clinton Global Citizen-ի նոր դափնեկիրները, որոնց անունները հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ Նյու Յորքում իր աշխատանքն սկսած ներկայացուցչական համաժողովի վերջին օրը:
Այս տարի մրցանակ կստանան Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, պակիստանցի բլոգեր եւ մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ Մալալա Յուսաֆզայը, սուդանցի եպիսկոպոս Էլիաս Թաբանը եւ այլք:
Clinton Global Initiative(CGI) հիմնադրամն արդեն յոթերորդ անգամ մրցանակաբաշխություն է կազմակերպում, որի ստեղծման նախաձեռնողներն են Բիլ, Հիլարի եւ Չելսի Քլինթոնները:
Ամեն տարի կազմակերպության հավաքը տեղի է ունենում Նյու Յորքում՝ այնտեղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի անցկացման ժամանակ, որի աշխատանքի առաջին օրերին ավանդաբար մասնակցում են գրեթե ողջ աշխարհի պետությունների եւ կառավարությունների ղեկավարները:
Այս տարի ֆորումի մասնակիցների շարքում են 30 երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ Հորդանանի Նուր թագուհին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի կին Շերի Բլերը, ԱՄՀ-ի տնօրեն Քրիստիան Լագարդը, Բիլ եւ Մելինդա Գեյթսերը, U2 խմբի առաջնորդ Բոնոն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:





























