Եվրամիությունը չեղյալ է համարել մոլդովական գինու ներմուծման քվոտան՝ առանց սպասելու ԵՄ եւ Մոլդովայի միջեւ ազա առեւտրի գոտու մասին համաձայնագրի վավերացմանը: Այս մասին Publika-TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Դաչան Չոլոշը:

Նրա խոսքով՝ Բրյուսելը հրաժարվել է մոլդովական գինու ներմուծման ցանկացած սահմանափակումներից: Տեղացի գինեգործներից միայն կպահանջեն պահպանել նույն պահանջները, ինչ առաջադրվում են եվրոպացի արտադրողներին: ԵՄ-ում մոլդովական գինիների ազատ վաճառքը կսկսվի առաջիկա ամիսներին: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

ԵՄ դիրքորոշման լիբերալիզացիան կապված է Ռուսաստանի կողմից վերջերս ընդունված մոլդովական գինիների ներմուծման արգելքի հետ:

Ընդգծենք, որ Մոլդովան ծրագրում է վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել: