ԱՄՆ-ի ԱԱԾ-ն Վիետնամում «սառը պատերազմի» տարիներին լրտեսել է ԱՄՆ-ում սեւամորթների իրավունքների համար պայքարի մարտիկ Մարտին Լյութեր Քինգին, գրում է Foreign Policy ամսագիրը:

ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի նախաձեռնությամբ 1967թ. մեկնարկած  «Մինարեթ» անվամբ գաղտնի ծրագիրը զբաղվել է նման գործունեությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»: ԱՄՆ-ի իշխանությունն այդ տարիներին ցանկացել է պարզել` արդյոք Վիետնամում ռազմական գործողության քննադատությունը մի շարք հայտնի ամերիկացիների կողմից արտասահմանյան կառավարությունների հետ նրանց համագործակցության արդյունքն է, թե` ոչ:

ԱԱԾ-ն վճռել է մի շարք հայտնի ամերիկացիներին լրտեսելը  շարունակել նաեւ  նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք: Սակայն 1973թ., այսպես կոչված «Ուոթերգեյթի սկանդալի» թեժ պահին, այդ ծրագիրը փակել էին` այն ժամանակվա գլխավոր դատախազ  Էլիոթ Ռիչարդսոնի հրահանգով:

1975թ. հանրությունը գիտեր միայն նման ծրագրի գոյության փաստի մասին: 

ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ կապված աղմուկը ստիպել բացահայտել այն անձնաց ցուցակը, որոնց լրտեսել են ամերիկյան իշխանությունները: 

Պարզվում է, որ լրտեսել են ոչ միայն Մարթին Լյութեր Քինգին, այլեւ այն ժամանակվա նշանավոր այլ անձնանց` իրավապաշտպան Ուիթնի Յանգին, բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին,  The New York Times-ի լրագրող Թոմ Ուիքերին եւ The Washington Post-ի  երգիծաբան Արթ Բուխվալդին: