Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը սեպտեմբերի 26-ին ոչ պաշտոնական հանդիպում կունենա «Արեւելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հետ` Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակում: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան:
Ըստ նրա` հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ ապագայի ծրագրեր: «Հատկապես` Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի համատեքստում», - նշել է փոխնախարարը, հաղորդում է Trend-ը:
«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերին` Վիլնյուսում: «Արեւելյան գործընկերության» անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը եւ Ուկրաինան:





























