Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան նորից ընտրվել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ: Նման որոշում է կայացվել սեպտեմբերի 26-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած խորհրդի նիստում:
Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Ղրղզըստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի գլխավոր դատախազները: Նիստի ընթացքում հանդիպման մասնակիցները քննարկել են 16 հարց, որոնք վերաբերել են ահաբեկչության դեմ պայքարի ծրագրերին, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, մարդկանց առեւտրին, ինչպես նաեւ բնապահպանական ոլորտի հարցեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցեւի` ԱՊՀ երկրների վերահսկող մարմինների ղեկավարները նաեւ «գնահատել են հավաքական գործունեությունը` ԱՊՀ տարածքում օրենսդրությունների մերձեցման բնագավառում»: Համակարգող խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում` 2014թ.:





























