Կենտրոնական Չինաստանում 2013-ին նշանակալիորեն ավելացել են ձիաբոռերի խայթոցների արդյունքում զոհվածների թիվը, հաղորդում է Associated Press-ը: Վերջին ամիսներին Շանսի նահանգում բժիշկներին է դիմել ավելի քան հարյուր մարդ, որոնց խայթել են այդ միջատները: Նրանցից 18-ը մահացել են: Ընդ որում, տեղական մամուլը նշում է, որ զոհերի թիվը  21-ն է:

Նախկինում եւս այս շրջանում ձիաբոռերի խայթոցներից մահացության թիվը մեծ է եղել, սակայն հաճախ նրանց թիվը մի քանիսն է եղել: Տեղական իշխանությունների տվյալներով, ձիաբոռերը սովորաբար հարձակվում են անտառային տեղանքում, սակայն այս տարի դրանք հանդիպում են նաեւ  բնակավայրերում:

Ինչպես գրում է The China Daily-ն, սեպտեմբերի կեսերին ձիաբոռերի պարսը հարձակվել է Հոնսինի տարրական դպրոցի վրա: Տուժել էր 30 մարդ, այդ թվում՝ 23 երեխա: Այս դեպքում զոհեր չեն եղել,սակայն ուսուցիչը, որը փորձել է հեու քշել միջատներին, խայթոցներից ուշագնաց է եղել, փոխանցում է «Lenta.ru»-ն: