Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին շքանշանով պարգեւատրելու մասին:

Արցախի նախագահի հրամանագրով բարոնուհին պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: