Եվրահանձնաժողովը թույլատրել է բարձրակարգ շոկոլադ արտադրող շվեյցարակայն Barry Callebaut ընկերությանը շոկոլադը քարոզել որպես անոթային հիվանդությունների բուժման միջոց: Փորձագետներն ընդունում են, որ կակաոյում առկա ֆլավոնոլները նպաստում են անոթների առաձգականությանը եւ արյան նորմալ շրջանառությանը, հաղորդում է передаетThe Malay Mail Online-ը:
Ընկերությունը շուկայում առաջինն է, որին թույլ է տրվել վկայակոչել շոկոլադի օգտակարությունը(փաթեթավորման վրա համապատասխան գրառում կհայտնվի): Եվրահանձնաժողովը նման որոշում է ընդունել Acticoa կակաոյի փոշու եւ մուգ շոկոլադի մասին տեղեկատվության հիման վրա, որը ներկայացրել է ընկերությունը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ընկերության գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ օրական 200 միլիգրամ ֆլավոնոլի օգտագործումը նպասում է արյան շրջանառության կարգավորմանը: Ընդ որում, սրտային հիվանդություն ունեցողների շրջանում ապրանքը սկսում է ժողովրդականություն վաստակել:





























