ՅՈԻԿՈՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին արժանացել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի՝ «Քաղաքացիական հասարակության արժեքների տարածման ու քաջության համար» պարգեւին:
Ինչպես հայտնում է Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Լեհաստանի նախկին նախագահի կայքում տեղադրված հայտարարությունը, պարգեւը կշնորհվի Խոդորկովսկուն «Քաղաքացիական հասարակության արժեքների տարածման ու քաջության, տնտեսական ազատությունների հիմնաքարերի ստեղծման կայունության ու մարդկային արժանապատվության եւ արդարադատության համար պայքարում անկողմնակալ մոտեցման համար»:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», 100 հազար դոլարի կտրոնը առձեռն կհանձնվի Խոդորկովսկու որդուն՝ Պավելին, անձամբ Լեհ Վալենսայի կողմից Գդանսկում սեպտեմբերի 29-ին:





























