Լյութուեյթը՝ Լոնդոնի մետրոյում 2005. Հուլիսի 7-ին իրեն պայթեցրած Ջերմեյն Լինդսիի «սպիտակ այրին», կապեր ունի Սոմալիի «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման հետ, որը պատասխանատու է Նայրոբիի Westgate առեւտրային համալիրի ահաբեկչության համար: Քենիական ոստիկանությունը նրան հետախուզում է ահաբեկչական կառույցին անդամակցելու եմղադրանքով:
Ներկայումս քենիացի եւ օտարերկրացի փորձագետները մանրազննին հետազոտում են Նայրոբիում ողբերգության վայրը՝ իրեղեն ապացույցներ հավաքելով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինտերպոլի օրդերը, որ հայտնի է «Կարմիր շրջաբերական» անունով, պահանջում է կառույցին անդամակցող երկրներից բռնել կասկածյալին եւ արտաքսել հետախուզող երկիր:





























