Սուդանի նախագահ Օմար Բաշիրը չի մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային Նյու Յորքում, քանի որ նրա փաստաթղթերը ամերիկյան դեսպանատանը ժամանակին չեն ստուգել, հաղորդումէ  Սուդանի ԱԳՆ-ն:

«Նախագահի եւ պատվիրակության համար վիզա ստանալու փաստաթղթերը դեռ գտնվում են ԱՄՆ դեսպանատանը Հարթումում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուդանը չեղյալ է հայտարարել Օմար Բաշիրի ելույթը:

Անցած շաբաթվա սկզբին Բաշիրը դիմել էր վիզա ստանալու: Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Մարֆը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը դեմ է Բաշիրի այցին: Ցեղասպանության մեձ մեղադրվող Բաշիրը մտադիր էր ելույթ ունենալ, իսկ ԱՄՆ-ը պարտավոր է վիզա տրամադրել ՄԱԿ-ի Ասամբլեային մասնակցելու ցանկություն հայտնած յուրաքանչյուր նախագահի:

Օմար ալ-Բաշիրը աշխարհի միակ նախագահն է, ում դեմ մեղադրանք է առաջադրվել Միջազգային քրեական դատարանի կողմից: