«Եվրատեսիլ-2010» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը, կայանալու է մայիսի 27-ին:
Համաձայն վիճակահանության՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Դանիան, Իսրայելը, Լիտվան, Շվեդիան, Շվեյցարիան, Վրաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Հորդանանը, Հոլանդիան, Ռումինիան եւ Սլովենիան հանդես կգան Օսլոյում կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում մայիսի 27-ին:
Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 29-ին: Այսօր որոշվելու է «Եվրատեսիլի» մասնակիցների ելույթ ունենալու հերթականությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին կայացավ մրցույթի հայկական ընտրական փուլը, որին մասնակցեցին 9 կատարողներ: Արդյունքում հաղթեց Եվա Ռիվասը՝ «Apricote stone» («Ծիրանի կորիզ») երգով:



























