Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթի ժամանակ կոչ է արել Մերձդնեստրից դուրս բերել ռուսական զորքերը:
«Մենք ձգտում ենք աշխուժացնել իրավապահ մարմինների կապերը, կայունություն պահպանել անվտանգության գոտում եւ տարածաշրջանում խաղաղապահ ուժերը վերածել միջազգային առաքելության: Մենք կոչ ենք անում ավարտել ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը` միջազգային պարտավորություններին համապատասխան», — հայտնել է Մոլդովայի վարչապետը:
Լյանկեն իր ելույթի մեծ մասը նվիրել է ԵՄ-ի հետ Մոլդովայի հարաբերություններին եւ երկրի եվրաինտեգրման հարցերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նա հայտնել է, որ «մեր կառավարության բարեփոխումներն ուղղված են եվրաինտեգրմանը», իսկ տվյալ պահի ամենաարդիական հարցը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքն է, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին` Վիլնյուսի գագաթաժողովում:
Խոսելով Մերձդնեստրի մասին` Լյանկեն նշել է զիջումների գնալու Մոլդովայի պատրաստակամությունը:





























