Կոկայի տերեւներով գուշակությունը ներկայիս նախագահ Էվո Մորալեսի համար հաղթանակ են կանխատեսել 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն նա մինչեւ վերջ չի կարողանալու պաշտոնավարել: Այս մասին հայտարարել է Բոլիվիայի ՍԴ անդամ, ազգությամբ այմարի հնդկացի Գուալբերտո Կուսին:
Գուշակի խոսքով՝ Մորալեսին կդավաճանի ժողովուրդը, որը թույլ չի տա, որ նա միմնչեւ վեեւջ պաշտոնավարի, հաղորդում է NEWSru.com-ը:
Ինչպես տեղական լրատվամիջոցներն են ընդգծում, Կուսին Բոլիվիայի Սահմանադրական դատարանի 5 դատավորներից միակն է, որը 3-րդ անգամ նախագահելու Մորալեսի հնարավորությունը հակասահմանադրական է համարում:
Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006-ից ի վեր:





























