Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որտեղ բարձր է կոռուպցիայի մակարդակը: Այս մասին նշվում է ԵԽԽՎ Մարդու իրավունքներին եւ իրավական հարցերի կոմիտեի՝ «Կոռուպցիա. Սպառնալիք օրենքի գերակայությանը» անվանում կրող զեկույցում:
Նախագծի հոդվածներից մեկը լիովին նվիրված է Ադրբեջանում «Գյուլյարգեյթ» սկանդալին: Այլ հոդվածներում նշվում է, որ Ադրբեջանը, Transparency İnternational-ի 2012-ի ընթացքում Կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն, զբաղեցնում է 139-րդ հորիզոնականը եւ մտնում է ԵԽ անդամ-երկրների հնգյակը: Նշվում է նաեւ Ադրբեջանում դատարանների եւ իրավապահ մարմինների համակարգի կոռումպացվածությունը, հաղորդում է contact.az-ը:
Անդրադարձ է կատարվել է նաեւ Ադրբեջանի «Խավիարային քաղաքականությանը», որի միջոցով փորձում են հակազդել մարդու իրավունքների եւ քաղբանտարկյալների հետ կապված քննդատական իրավիճակին:
Ադրբեջանը նաեւ այն 11 երկրների թվում է, որոնք չեն միացել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության մասին կոնվենցիային:
Սպասվում է, որ բանաձեւի նախագիծը քննարկման կդրվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4:





























