Թայլանդի թագավորությունը ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Այս մասին Twitter-ում հաղորդել է Կոսովոյի ԱԳ նախարար Էնվեր Խոջայը:
Սա վերջին երկու օրվա ընթացքում Կոսովոյի ինքնիշխանության ճանաչման երրորդ դեպքն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թայլանդը դարձել է ՄԱԿ-ի անդամ-պետություններից 104-րդը, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը:
2010-ի հուլիսին Հաագայում ՄԱԿ-ի ՄԻջազգային դատարանը խորհրդակցական եզրակացություն է արել, որ Կոսովոյի անկախության վերաբերյալ դեկլարացիան չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:





























